«Հայկական ժամանակ». Պետական համակարգում վատ են ընդունել Դավիթ Հարությունյանի՝ ավիատոմսերի ձեռքբերման վերաբերյալ նախաձեռնությունը

«Հայկական ժամանակ». Պետական համակարգում վատ են ընդունել Դավիթ Հարությունյանի՝ ավիատոմսերի ձեռքբերման վերաբերյալ նախաձեռնությունը

«Մեր տեղեկություններով, պետական համակարգում վատ են ընդունել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դ. Հարությունյանի նախաձեռնությունը, որ այսուհետ պաշտոնյաները ավիատոմսեր պետք է ձեռք բերեն «Էկենգ» ընկերության միջոցով։



Բանն այն է, որ նախկին մրցութային տարբերակի դեպքում շատ պաշտոնյաներ լրացուցիչ գումարներ են աշխատել ավիատոմսեր գնելուց կրկնակի կամ եռակի թանկ են վճարել, և հավելյալ գումարը գրպանել են։ Ավելի ճկուններն անգամ ավիատոմսերի վաճառքի գործակալություն են ստեղծել և իրենց աշխատակիցներին պարտադրել գործուղումների տոմսերն այնտեղից գնել։ Նման գործակալություն ունի, օրինակ, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Կարծիք կա, որ գործուղումների ավիատոմսերին հատկացվող գումարից հիմա բաժին կհասնի Դավիթ Հարությունյանին»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։