Կրակոցներ Կոպենհագենում, կան վիրավորներ

Կրակոցներ Կոպենհագենում, կան վիրավորներ

Առնվազն երկու ոստիկան եւ մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցած հրաձգության պատճառով: Այս մասին հայտնում է Sun-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության տարածած հաղորդագրությունը: «Հարձակում է տեղի ունեցել Քրիստիանիի շրջանում, որից հետո ոստիկանները շրջափակել են շրջանը` զինված անձին հայտնաբերելու համար»,- գրում է պարբերականը:



Ականատեսները հաղորդել են, որ լսել են ինը կրակոց: Հայտնի է, որ ոստիկանները փորձել են թմրաշխարհի հետ կապ ունեցող մի տղամարդու ձերբակալել, երբ վերջինս հրազենային կրակ է բացել իրավապահների վրա: Գործողությանը միացել է նաեւ Շվեդիայի ոստիկանությունը: