Բողոքի ակցիաներ Բիշքեքում

Բողոքի ակցիաներ Բիշքեքում

Բիշքեքի բնակիչներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիաների ընդդեմ Հողային օրենսդրության փոփոխությունների: Այս մասին հաղորդում է РИА Новости գորակալությունը: Ըստ սպասվող փոփոխությունների, իշխանությունները հնարավորություն են ստանում վերցնել հողը քաղաքացիներից հանրային կարիքների համար: «Մենք պահանջում ենք, որպեսզի պատգամավորները դուրս գան եւ լսեն մեզ, լսեն, թե ինչ են խոսում մարդիկ եւ հետ կանչեն այդ օրինագիծը»,- պահանջում են բողոքի ցույցի մասնակիցները: Նշվում է, որ խորհրդարանի շենքի մոտ հավաքվածների թիվն անցնում է մի քանի հարյուրը, ովքեր պահանջում են մասնավոր սեփականության եւ բնակտարածքի իրավունքների անվերապահ եւ անհապաղ պաշտպանություն ապահովել: