Ինչ կլինի, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա. ներկայացնում է ԱՄՆ Պետդեպը

Ինչ կլինի, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա. ներկայացնում է ԱՄՆ Պետդեպը

 



ԱՄՆ Պետդեպն ունի պլան, եթե Ռուսաստանը որոշի ներխուժել Ուկրաինա: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հայտնել է սանկցիաների հարցերով Պետդեպ մասնագետ Դեւիդ Ֆրիդը: «Մենք արդեն նշել ենք, որ այն դեպքում, եթե պատերազմը կրկին վերսկսվի, մենք կհակազդենք նոր եւ ավելի խիստ սանկցիաներով: Սա մենք արդեն քննարկել ենք Եվրոպայի մեր գործընկերների հետ եւ գիտենք, թե ինչ կլինի, եթե նման բան տեղի ունենա: Իսկ եթե լինի վատթարագույնը, այսինքն՝ Ռուսաստանը անմիջականորեն ներխուժի Ուկրաինա, հաստատ ունենք պլան եւ անպատասխան չենք թողնի»,- ասել է Ֆրիդը, սակայն չի ցանկացել մանրամասնել, թե ինչ պլանի մասին է խոսքը: