Թուրքական բանակը հասել է Մանբիջ քաղաքի մատույցներին

Թուրքական բանակը հասել է Մանբիջ քաղաքի մատույցներին

Թուրքական բանակը, «Եփրատյան վահան» գործողության շրջանակներում զարգացնելով գրոհը, հասել է Մանբիջ քաղաքի մատույցներին: Այս մասին գրում է Haber7 պարբերականը: Ըստ հրապարակման՝ թուրքական զինտեխնիկան ներկա պահին տեղակայված է Մանբիջից 11 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս ուղղությամբ: Նշենք, որ Մանբիջը գտնվում է Եփրատ գետից 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Դամասկոսից հեռու է 362 կմ: 2011 թ դրությամբ քաղաքն ուներ 75 հազար բնակչություն:



Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ թուրքական զինուժը ցամաքային գործողություններ է իրականացնում Սիրիայում հակաահաբեկչական պայքարի անվան ներքո` հիմնականում թիրախավորելով քուրդ աշխարհազորայիններին: