Այս պատմությունը կարող է դառնալ քաղաքացիական պատերազմի սկիզբ. Բնակիչները դիմում են քաղաքապետին. (ֆոտո, վիդեո)

Այս պատմությունը կարող է դառնալ քաղաքացիական պատերազմի սկիզբ. Բնակիչները դիմում են քաղաքապետին. (ֆոտո, վիդեո)

Ազատամարտիկների 76 հասցեի բնակիչների խնդրին բազմիցս անդրադարձել ենք, բնակիչները լսել էին, որ Վահան անունով մեկը, ով մի քանի մետր հեռավորությամբ է ապրում և ունի գարեջրատուն, երկու հարկանի շինություն է ցանկանում կառուցել: Բնակիչները չգիտեն՝ գարեջրատուն, թե՞ մեկ այլ բան է ցանկանում կառուցել այդտեղ: Եկել էին Երևանի քաղաքապետարանի կոմունալ բաժնից և քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից հայտարարել, որ ոչինչ չի կառուցվելու շենքի կողքին, իրենք թույլտվություն չեն տալու: Այնուհետև օրեր անց ետ են վերադարձել և հայտարարել, որ սխալվել են, այդ տարածքը վաճառված է:



Եթե նախորդ անգամ մեզ հետ զրույցում բնակիչները նշում էին, որ որոշ ժամանակով շինարարություն չի կատարվելու, ապա այսօր ահազանգում են, որ հակառակ բոլոր խոստումների սկսվել են տեղանքի քանդման աշխատանքները: Բնակիչները հույսները կորցրել են՝ չգիտեն էլ ում դիմեն իրենց օգնելու համար, փաստաբան են վարձել, խնդրին լուծում առաջարկելու համար:



Իրավապաշտպան Ժիրայր Հարությունյան Կանեյանցը մեզ հետ զրույցում ասաց, որ Անահիտ Բախշյանը նամակ է գրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նշելով, որ հանրային սեփականություն է տարածքը, այն քաղաքապետը կամ քաղաքապետարանի որևէ աշխատակից իրավունք չունի որևիցե անհատի նվիրելու կամ վաճառելու, ջրատար խողովակները անցնում են այն հողի միջոցով, որը հանրային սեփականություն է, քաղաքապետի որոշումը ապօրինի է, պետք է այդ ամենի դեմ բողոքել ՀՀ գլխավոր դատախազին. «Քաղաքապետի թույտվությունը ապօրինի արարք է, որովհետև օրենքը թույլ չի տալիս: Քաղաքապետը գիտակցելով կամ չգիտակցելով՝ կատարել է օրենքի խախտում: Հաջորդ քայլը դատախազին դիմելն է լինելու: Դատախազությունում կան մի քանի բաժիններ, որոնցից մեկը զբաղված է օրինախախտումները բացահայտելով: Այս պատմությունը կարող է դառնալ քաղաքացիական պատերազմի սկիզբ»:



Մանրամասները՝ տեսանյութում: