Մոսկվայում` «Լենինկայից» մարդկանց տարհանում են տեղադրված ռումբի ահազանգի պատճառով

Մոսկվայում` «Լենինկայից» մարդկանց տարհանում են տեղադրված ռումբի ահազանգի պատճառով

Իրավապահները տարհանում են Մոսկվայի Լենինի անվան գրադարանի այցելուներին այն բանի պատճառով, որ անանուն անձի կողմից ահազանգ է հնչել առ այն, որ գրադարանում ռումբ կա տեղադրված: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` իրավապահ համակարգում ունեցած սեփական աղբյուրներին հաղումով:



«Տեղեկատվություն է ստացվել, որ Լենինի գրադարոնում պայթուցիկ կա տեղադրված: Գրադարան են ուղարկվել սակրավորների ստորաբաժանումներ եւ ոստիկանության աշխատակիցներ»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը: Հայտնի է, որ ահազանգողն ամենայն հավանականությամբ եղել է ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ: Դեպքի վայր են մեկնել նաեւ ԱԻՆ հաշվարկներ եւ հրեջներ: