Չեխիայում Դոնեցկի չճանաչված հանրապետության ներկայացուցչություն է բացվել

Չեխիայում Դոնեցկի չճանաչված հանրապետության ներկայացուցչություն է բացվել

Սեպտեմբերի 1-ին բացվել է Եվրամիության տարածքում Դոնեցկի չճանաչված հանրապետության առաջին ներկայացուցչությունը: Այն գտնվում է Չեխիայի Օստրավա քաղաքում, հաղորդում է ТАСС-ը: 



Ինչպես գործակալությանը հայտնել է ներկայացուցչության ղեկավար և ԴԺՀ պաշտոնական հյուպատոս Նելլա Լիսկովան, գրասենյակի բացումը նպատակ է հետապնդում ԵՄ տարածքում առայժմ չճանաչված ԴԺՀ-ի մասին ճշմարիտ տեղեկատվություն տարածելը: 



Լիսկովայի խոսքով՝ ներկայացուցչության տեղը պատահական չի ընտրվել: Օստրավան և Դոնեցքը եղբայրացաց քաղաքներ են:



Ուկրաինայի արտգործնախարարությունն իր բողոքն է հայտնել այս կապակցությամբ և համապատասխան նոտա հղել Ուկրաինայում Չեխիայի դեսպանատուն: