Թուրքիայում աշխատանքից ազատել են 820 զինվորականի

Թուրքիայում աշխատանքից ազատել են 820 զինվորականի

Թուրքիայում հուլիսյան հեղաշրջման փորձից հետո սկսված ռեպրեսիաների ու զտումների ընդհանուր ծրագրի շրջանակներում այսօր աշխատանքից հեռացվել են եւս 820 զինվորականներ, որոնք կասկածվում են գյուլենականությանը հարելու եւ հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու մեջ: Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը: Աշխատանքից հեռացվածներից 648-ը կալանավորված են եւ անցնում են պետական հեղաշրջման գործի քննության տարբեր դրվագներով: