Քարիմովը բուժման նպատակով Մոսկվա չի ժամանել. Պեսկով

Քարիմովը բուժման նպատակով Մոսկվա չի ժամանել. Պեսկով

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը բուժման համար Մոսկվա չի ժամանել, Լրագորղներին ասել է Ռուսաստանի նախագահի մամլոխոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նաև հավելել է, որ տեղեկություններ չունի ռուս բժիշկների Ուզբեկստան մեկնելու մասին: 



«Ես կարող եմ հաստատել, որ Իսլամ Քարիմովը Մոսկվա չի եկել, իսկ ինչ վերաբերվում է ռուս բժիշկների Ուզբեկստան մեկնելուն, ապա ես նման տեղեկություն չունմ:»,- ասել է Պեսկովը: 



Ավելի վազ ԶԼՄ-ները գրել էին, որ Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետներն են զբաղվում Քարիմովի բուժմամբ՝ Ուզբեկստանում:



Հիշեցնենք, որ Ուզբեկստանի կառավարությունը հայտարարել էր, որ նախագահը հատուկ բուժում է ստանում, որը պահանջում է «որոշակի ժամանակ»: Ավելի ուշ Քարիմովի դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաևան հայտարարել էր, որ հայրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ուղեղի արյունազեղում ախտորոշմամբ: