Հյուսիսային Կորեայում ստեղծվում են միջուկային ուսապարկով գումարտակներ

Հյուսիսային Կորեայում ստեղծվում են միջուկային ուսապարկով գումարտակներ

Այս տարվա մարտ ամսից Հյուսիսային Կորեայում ստեղծվում են գումարտակներ, որոնց կազմում ներառվում են ամենավարժ զինծառայողներին: Ընտրյալերի համազգեստը ոչնչով չի տարբերվում մյուս զինծառայողների համազգեստից: Նրանք պարզապես կկրեն միջուկային ուսապարկեր: Այս մասին հայտնում է «Ազատ Ասիա» ռադիոկայանը:



Նշվում է, որ այսպես կոչված «միջուկային զոումարտակներ» կազմավորելու որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ ՄԱԿ ԱԽ-ն որոշում է կայացրել հերթական սանկցիաները կիրառել Փհենյանի հանդեպ՝ վերջին միջուկային փորձարկումների պատճառով: