Վենեսուելայում բողոքի ցույցեր են սկսվել

Վենեսուելայում բողոքի ցույցեր են սկսվել

Հազարավոր վենեսուելացիներ են դուրս եկել մայրաքաղաք Կարակասի փողոցներ՝ իրենց բողոքը հայտնելու իշխող վարչակազմի վարած տնտեսական քաղաքականությունից, հայտնում է Reuters-ը: 



Բնակիչները դժգոհ են երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի անընդհատ վատթարացումից: «Մենք կհեռացնենք Մադուրոյին, մենք կհաղթահարենք սովը, հանցավորությունը, ինֆլացիան և կոռուպցիան: Նրանք ոչինչ չեն արել 17 տարի շարունակ: Ժամանակն է արդեն»,- 53-ամյա կին ցուցարարի խոսքերն է մեջբերում գործակալությունը, նշելով, որ կինը բողոքի ցույցին մասնակցելու համար Կարակաս է եկել 120 կմ հեռավորության վրա գտնվողՄարակայ քաղաքից: