Ֆրանսիայի 900 քաղաքացի ցանկանում է ջիհադի մեկնել Իրաք և Սիրիա. Մանուել Վալս

Ֆրանսիայի 900 քաղաքացի ցանկանում է ջիհադի մեկնել Իրաք և Սիրիա. Մանուել Վալս

Ֆրանսիայի մոտ 900 քաղաքացի ցանկանում է ջիհադ իրականացնելու նպատակով մեկնել Իրաք և Սիրիա, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով այդ մասին Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի հայտարարությանը:



«Այս պահին Իրաքի և Սիրիայի ռազմական գործողությունների գոտում ջիհադ է իրականացնում Ֆրանսիայի մոտ 700 քաղաքացի կամ Ֆրանսիայում մշտական բնակվող մարդ: Նրանց վերադարձը լրացուցիչ սպառնալիք կլինի մեր ազգային անվտանգությանը»,- նշել է Վալսը՝ հենվելով ֆրանսիական հետախուզության տվյալների վրա:



Վալսը նաև նշել է, որ Իրաքի և Սիրիայի ռազմական գործողությունների շրջանում արդեն 191 ֆրանսիացի է զոհվել: