Դատապարտյալների հիվանդանոցում դատապարտյալ է մահացել

Դատապարտյալների հիվանդանոցում դատապարտյալ է մահացել

Երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել: Այս մասին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնել է լրատվամիջոցներին:



Նախնական տեղեկություններով՝ 62-ամյա դատապարտյալը մահացել է սուր սրտային անբավարարությունից: Քրեակատարողական վարչությունից հայտնում են, որ դատապարտյալը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել: Վերջին անգամ դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: