Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Սեպտեմբերի 9-10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:



Մասնավորապես `Երևանի Նորագյուղ թաղամասի մոտակայքում այրվել է 3 հա խոտածածկույթ, 10 չոր ծառ և կոճղեր, Վահագնի թաղամասի գլխավոր մուտքի մոտակայքում՝ 1000 քմ, Խարբերդ գյուղի ամառանոցների 23-րդ փողոցի վերջնամասում՝ 1 հա, Աշտարակի խճուղում՝ «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 200 քմ, Հերացու փողոցում՝ «Ներկերի աշխարհ» խանութի մոտակայքում` 50 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ս.Շահազիզի փողոցի թիվ 3-րդ տան բակում՝ 3 քմ, Պռոշյան փողոցի թիվ 11 շենքի հետնամասում՝ 3 խմ, Ալագյազ գյուղի մոտակայքում՝ 5 հա հնձած արտ, Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում 1.5 հա, Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ 5000քմ, գերեզմանատան մոտակայքում՝ 2000 քմ, Մելտոնյան փողոցի քաղաքային զբոսայգու մոտակայքում՝ 3 քմ, Եղվարդ քաղաքի Սպորտային կոշիկների արտադրամասի մոտակայքում՝ 1 հա, լճի մոտակայքում՝ 20 քմ, Երևան-Սևան 37-րդ կմ-ի հատվածում՝ 1 հա, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան 5-րդ շենքի մոտակայքում՝ 3000 քմ, 4-րդ միկրոշրջանի թիվ 61 շենքի մոտակայքում՝ 3 քմ, Զովունի գյուղի գերեզմանատան մոտակայքում` 200 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 37-կմ-ի մոտակայքում՝ 3 հա, Սյունիքի մարզի Բարաբաթում թաղամասի սկզբնամասում՝ 1 հա, Հալիձոր գյուղում՝ 100 խմ, Գորիս քաղաքի Տաթևի ճոպանուղու մոտակայքում՝ 16 հա, Վայոց Ձորի մարզի Արին գյուղի մոտակայքում գտնվող «Ցածի գյուղ» կոչվող տարածքում՝ 1000 քմ, Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհի մոտակայքում գտնվող «Շորդարա» կոչվող տարացքում՝ 5000 քմ, Զառիթաթ-Գոմք ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում՝ 3 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղի թիվ 125 հողատարածքում՝ 400 քմ, ավտոկայանի հետնամասում՝ 31 քմ, Աթաբեկյան փողոցի թիվ 178 տան մոտակայքում՝ 150 քմ, Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում՝ 10 քմ, Սպիտակ քաղաքի զինվորական կոմիսարիատի հարևանությամբ գտնվող տնակում՝ 200 քմ, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի փակուղու հարևանությամբ այրվել է 30 քմ խոտածածկ տարածք:



Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: