Թիվ 57 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած գողությունը բացահայտվեց

Թիվ 57 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած գողությունը բացահայտվեց

Սեպտեմբերի 8-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել 1996 թ. ծնված Սյուզաննա Ա.-ի դրամապանակը թիվ 57 երթուղու ավտոբուսում գողանալու մասին:



Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 16.10-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն: