ԴԱՀԿ-ն եկել էր վտարելու միայնակ կնոջն ու նրա անչափահաս զավակին. Տեսանյութ

ԴԱՀԿ-ն եկել էր վտարելու միայնակ կնոջն ու նրա անչափահաս զավակին. Տեսանյութ

Ավագ Պետրոսյան 2 հասցեի 24 բնակարանից այսօր տան սեփականատիրոջը՝ Նարինե Առաքելյանին, անշարժ գույքը ազատելու հրամանով դուրս էին հրավիրում ԴԱՀԿ ներկայացուցիչները:



Բանն այն է, որ տիկին Նարինեն մի քանի տարի առաջ «Յունիբանկ»-ի միջոցով հիփոթեքային պայմանով գնել է բնակարան, գումարի կեսից ավելին գրեթե վճարել է, բայց 1 տարի է, ինչ չի կարողանում կատարել վարկային պարտավորությունները: Այս իսկ պատճառով գործը հասել է դատարան, որոշում է եղել բռնագանձել գույքը: Տիկին Նարինեն մեզ պատմում է, որ ինքը համապատասխան ծանուցում չի ստացել՝ բնակարանը ազատելու վերաբերյալ, միչդեռ ներկա ԴԱՀԿ աշխատակիցները վստահեցնում էին, որ ծանուցում եղել է անգամ այն երկու հասցեներով, որտեղ տիկինը գրանցված է: Նրանք ցանկանում էին գնալ փոստային բաժանմունք՝ իրողությունը ճշտելու նպատակով, բայց նրանց գնալն այդպես էլ չստացվեց: Տեղում էին նաև Կենտրոն ոստիկանության բաժնի ներկայացուցիչները: Ներսում գտնվում էր տիկին Նարինեի13-ամյա որդին, ով մոր պնդմամբ` գտնվում է հիվանդ վիճակում: Տիկին Նարինեն թույլ չէր տալիս, որպեսզի ինչ-որ մեկը մուտք գործի բնակարան: Մուտքը փակելու պատճառով նրան ստիպողաբար և բռնի ուժով ոստիկանները հեռացրին, տիկնոջ ինքնազգացողությունը վատացավ այն աստիճանի, որ սկսեց փսխել: Նա ստացել էր մարմնական վնասվածքներ՝ թևի հատվածում:



Տիկին Նարինեն մի բան էր խնդրում՝ իրեն տրամադրվի ևս 2 օր ժամանակ, մինչև կարողանա ապրելու վայր գտնել և «գլխի ճարը տեսնել», սակայն տիկնոջ խնդրանքին մարմինները չկարողացան ընդառաջել՝ պատճառաբանելով, որ եթե կա հատուկ նշանակված օր, այն չեն կարող փոփոխության ենթարկել: Մեր այն հարցին, թե այս գիշեր որտե՞ղ են լուսացնելու, Նարինե Առաքելյանը պատասխանեց, որ չգիտեն, դրա մասին է մտածում:



Մանրամասները՝ տեսանյութում: