«Ժողովուրդ». Ամենայն դրայվով

«Ժողովուրդ». Ամենայն դրայվով

«Ժողովուրդը» գրում է. «Կարեն Կարապետյանի նախագահությամբ կառավարության երեկվա անդրանիկ նիստը բավականին ուշագրավ էր: Նախ՝ նոր վարչապետին երկրի նախագահը չներկայացրեց այնպես, ինչպես որ դա ավանդաբար արվել է միշտ: Բացի այս՝ բավականին հետաքրքիր էր այն, որ իրենց ղեկավարին նշանակման առիթով չցանկացավ շնորհավորել Հովիկ Աբրահամյանի կաբինետի անդամներից որեւէ մեկը /Տարոն Մարգարյանից բացի/: Մի բան, որը նախօրեին ԱԺ-ում թույլ տրված վրիպումից հետո դժվար է գնահատել այլ կերպ, քան մտածված մոտեցում: Բայց առավել հետաքրքիր դրվագները վերաբերում էին նորանշանակ վարչապետի հանձնարարականներին եւ որոշ նախարարների ԺՊ-ների հետ նրա շփման մաներային: Կարապետյանը նախ՝ բավականին ակնհայտ ձանձրույթով ընդհատեց իր ոլորտին քաջագիտակ երեւալու ջանքերում չափն անցած մշակույթի նախարարի ԺՊ Հասմիկ Պողոսյանի երկարաշունչ խոսքը՝ հորդորելով իր մտքերն ավելի լակոնիկ ձեւակերպել: Ապա հարվածի տակ հայտնվեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ում խոսքերին Կարապետյանն իրեն թույլ տվեց չհավատալ եւ հանդիմանեց՝ ներկայացվող հարցի մասին բավարար տեղեկացված չլինելու համար: Մի կողմ թողնելով կոնկրետ Մինասյանի դեպքում վարչապետի մաներայի ոչ այդքան գեղեցիկ լինելը՝ դժվար էր չընդունել նրա հարցադրումների իրավացիությունը: Նա, մասնավորապես, առաջարկեց շատ պարզ բան. երբ տարիներ շարունակ միլիոններով արտոնություններ են տրվում այս կամ այն ընկերություններին /հիմնականում պաշտոնյաներին պատկանող/ հետագայում աշխատատեղերի բացման խոստումների դիմաց, ինչու էկոնոմիկայի նախարարությունը հարկ չի համարում ստուգել՝ արդյոք տրված խոստումները կատարվել են, թե ոչ»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: