ԱՄՆ օդուժը ռմբակոծել է սիրիական բանակի դիրքերը

ԱՄՆ օդուժը ռմբակոծել է սիրիական բանակի դիրքերը

ԱՄՆ օդուժը Ալ Տարդա լեռան շրջանում (Դեյր էզ Զոր) հարվածներ է հասցրել սիրիական բանակի դիրքերին: Ինչպես հայտարարել են սիրիական բանակի հրամանատարրության ներկայացուցիչները, սեպտեմբերի 17-ի երեկոյան տեղի ունեցած օդային հարձակման արդյունքում կան զոհեր, հաղերդում է SANA գործակալությունը:



Ավելի ուշ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ սիրիական բանակի ստորաբաժանումներին 4 ավիահարված է հասցվել, որոնց արդյունքում զոհվել է 62, վիրավորվել մոտ 100 զինծառայող:



Դամասկոսը համարում է, որ նման քայլերով ԱՄՆ-ը օժանդակում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: