Փորձ է արվում Թուրքիայում իրականացնել իրաքյան և սիրիական սցենարը. Յըլդըրըմ

Փորձ է արվում Թուրքիայում իրականացնել իրաքյան և սիրիական սցենարը. Յըլդըրըմ

Նույն սցենարը, որ իրականացվեց Իրաքում և Սիրիայում, փորձ է արվում իրագործել նաև Թուրքիայում, շաբաթ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:



«Դատելով այն խաղերից, որ տեղի են ունենում 79 միլիոն բնակչությամբ Թուրքիայի դեմ, կարելի է ասել, որ փորձ է արվում Թուրքիայում իրականացնել նույն սցենարը, ինչ-որ Իրաքում և Սիրիայում: Թող այդ սցենարի հեղինակներն իմանան, որ այս անգամ սխալ հասցե են ընտրել»,- հայտարարել է Յըլդըրըմը, որի խոսքերն է մեջբերել Anadolu գործակալությունը:



Յըլդըրըմը, սակայն, չի նշել, թե ովքեր են փորձում Թուրքիայում իրականացնել սիրիական և իրաքյան սցենարը: