Դոնի Ռոստովում խոշոր ավտովթարից 19 մարդ է տուժել

Դոնի Ռոստովում խոշոր ավտովթարից 19 մարդ է տուժել

Մեկ մարդ զոհվել, 18-ը՝ հոսպիտալացվել է Դոնի Ռոստովում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, որ տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով արտակարգ ծառայություններում իր աղբյուրին:



Վերջինիս փոխանցմամբ՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Վերեսաևի փողոցում, բախվել են երթուղային միկրոավտոբուսը և մարդատար ավտոմեքենան: Տուժել է 19 մարդ, նրանցից մեկը մահացել է:



«Պատահարի վայրում քննչական աշխատանքներ են տարվում, պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները»,- ասել է գործակալության աղբյուրը: