Մել Գիբսոնը 9-րդ անգամ հայր կդառնա

Մել Գիբսոնը 9-րդ անգամ հայր կդառնա

Ամերիկացի դերասան Մել Գիբսոնը պատրաստվում է 9-րդ անգամ հայր դառնալ: Այս մասին գրում է People ամերիկյան հայտնի պարբերականը:



Դերասանի ներկայացուցիչը հայտնել է, որ Ռոզալինդ Ռոսը, ում հետ դերասանը հանդիպում է շուրջ երկու տարի, երեխայի է սպասում: 26-ամյա Ռոսը մայրանալու է առաջին անգամ: Հայտնի զույգի երեխան լույս աշպարհ կգա հաջորդ տարի: