Բրազիլիայում կինոդերասանը ջրահեղձ է եղել ֆիլմի նկարահանման ժամանակ

Բրազիլիայում կինոդերասանը ջրահեղձ է եղել ֆիլմի նկարահանման ժամանակ

Բրազիլացի հայտնի կինոդերասան Դոմինգո Մոնտենարը ջրահեղձ է եղել գետում՝ ֆիլմի նկարահանումների ժամանակ: Հիսունհինգամյա դերասանը մասնակցել է հերթական սերիալի նկարահանումներին, որոնք ընթացել են Սան Ֆրանսիսկու գետի մոտ:



Ուշագրավ է այն փաստը, որ այն ժամանակ երբ դերասանը սկսել է սուզվել եւ ջրահեղձ լինել, նկարահանող խմբի անդամները կարծել են, թե նա համապատասխան կադրի խաղն է մարմնավորում: Այս մասին հայտնում է BBC ռադիոկայանը եւ հավելում, որ վերջինս նկարահանվել է մի շարք սերիալներում եւ «օճառային օպերաներում», ինչպիսիք են` «Ծերուկ Չիկոն»:



Մոնտենարը ամուսնացած էր դերասանուհի Լուչիանա Լիմայի հետ եւ ուներ երեք զավակ: