ԱՄՆ-ն չի ճանաչի Դումայի ընտրությունները Ղրիմում

ԱՄՆ-ն չի ճանաչի Դումայի ընտրությունները Ղրիմում

ԱՄՆ Պետդեպի խոսնակ Ջոն Քըրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչի ՌԴ Պետական Դումայի ընտրությունները, որոնք տեղի կունենան Ղրիմում: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը: Վերջինս նաեւ հայտարարել է, որ հակառուսական սանկցիաները կմնան այնքան ժամանակ, քանի դեռ թերակղզին չի վերադարձվել Ուկրաինային: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հանձնարարել էր Ուկրաինայի ԱԳ նախարարին իրազեկել Ռուսաստանին այն բանի մասին, որ չի կարելի անցկացնել խորհրդարանական ընտրություններ Ուկրաինայի տարածքում, ինչին Մոսկվան պատասխանել էր, որ նման պահանջներն ուղղակի հաշվի չի առնի: Ավելի ուշ Ուկրաինայի նախագահը կոչ էր արել չճանաչել Ղրիմում ռուսական Պետդումայի ընտրությունների արդյունքները: