Միայն Էջմիածնում չէ, որ կրակում են

Միայն Էջմիածնում չէ, որ կրակում են

Հրացանավոր մարդը կրակ է բացել ՌԴ Չելյաբինսկի մարզի ընտրատեղամասերից մեկի վրա: Տուժածներ չկան, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով տեղի իրավապահ մարմիիններին:



«Ուվոլսկի շրջանում հարբած տղամարդը ընտրատեղամաս է եկել հրացանով և կրակ բացել տեղամասի ուղղությամբ: Արդյունքում ոչ ոք չի տուժել, միայն լուսամուտի ապակիներն են կոտրվել»,- հայտնել են գործակալությանը:



Տղամարդը ձերբակալված է. հարուցվել է քրեական գործ:



Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանում Պետդումայի ընտրություններ են տեղի ունենում: