«Ժողովուրդը». Սերժ Սարգսյանը ցանկանում է անձամբ գլխավորել ՀՀԿ շտաբը

«Ժողովուրդը». Սերժ Սարգսյանը ցանկանում է անձամբ գլխավորել ՀՀԿ շտաբը

«Ժողովուրդը» գրում է. «Մեր տեղեկություններով` 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի նախընտրական շտաբը անձամբ Սերժ Սարգսյանն է գլխավորելու: Այս լուրը ստացանք իշխանական շրջանակներից` ի պատասխան նախօրեի մեր այն հրապարակմանը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանին շատ դժվար է լինելու առաջիկա ԱԺ ընտրություններում իր կուսակցության շտաբի պետի ընտրության հարցը:



Այն, որ Սերժ Սարգսյանը որոշել է անձամբ ղեկավարել ՀՀԿ-ի շտաբը, վկայում է այն մասին, որ նա նույնիսկ ձեւական առումով մտադիր չէ ոչ մեկին վստահել իր իշխանության շարունակականությունն ապահովելու հարցը, մյուս կողմից էլ չի ցանկանում իր կուսակցության վերնախավի անդամներից եւ ոչ մեկին պարտական լինել»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: