«Ժողովուրդ». Կոստանյանը բարին մաղթեց նոր գլխավոր դատախազին

«Ժողովուրդ». Կոստանյանը բարին մաղթեց նոր գլխավոր դատախազին

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին երեկ Սերժ Սարգսյանը ներկայացրել է դատախազության աշխատակիցներին: Ու թեեւ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը օգոստոսի 4-ին առողջական խնդիրներով պայմանավորված հրաժարականի դիմում ներկայացրեց, այնուամենայնիվ, ողջ-առողջ մասնակցել է իր նախկին պաշտոնի հանձնման ընդունելությանը: Կոստանյանը հաջողություն է մաղթել նորանշանակ դատախազին` համոզվածություն հայտնելով, որ այսուհետ եւս նույնպիսի սկզբունքայնությամբ, հետեւողականությամբ կշարունակվեն մեր երկրում օրինականության եւ իրավակարգի ամրապնդման ուղղությամբ աշխատանքները: Նկատենք, որ Կոստանյանն իր պաշտոնավարման ընթացքում իսկապես սկզբունքայնություն դրսեւորեց մի շարք հարցերում` սկսած ՌԴ սահմանադրական դատարանի ու ՌԴ դատախազի հետ իրավական բախումներից, որպեսզի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը «դատվի» Հայաստանում, վերջացրած համակարգում տարիներ շարունակ բուն դրած կաշառակերության ու հովանավորչության դեպքերին, որը բավականին լայն տեմպերով փորձ արվեց արմատախիլ անել: Եւ պատահական չէր, որ երբ Կոստանյանը հեռացավ համակարգից, շատ աշխատակիցներ, իրավապահ տարբեր կառույցների ղեկավարներ միմյանց շնորհավորում էին հաղթանակի առիթով»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: