Ռումինիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Ուկրաինայում, Մոլդովայում և Մերձդնեստրում (տեսանյութ)

Ռումինիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Ուկրաինայում, Մոլդովայում և Մերձդնեստրում (տեսանյութ)

Ստորգետնյա ցնցումները, որոնց օջախը գտնվել է Ռումինիայի տարածքում, զգացել է Մերձդնեստրի, Ուկրաինայի և Մոլդովայի բնակիչները: Սոցցանցերում օգտատերերը նշում են, որ կիևում օրորվել են մահճակալներն ու սեղանները, զնգզնգացել է սպասքը և թափահարվել են ջահերը:



Մոլդովայում մասնագետները նշում են, որ Քիշնևում ցնցումներն զգացվել են Ռիխտերի սանդղակով 5 բալ ուժգնությամբ:



Ավելի վաղ հաղորդվել էր Ռումինիայում, Բուխարեստից 145 կմ հեռավորությամբ տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժի մասին, որի օջախը գնվել է 10 կիլոմետր խորության վրա: