Պերուում ողջ-ողջ այրել են կախարդության մեջ մեղադրվող կնոջը

Պերուում ողջ-ողջ այրել են կախարդության մեջ մեղադրվող կնոջը

Պերուում ամբոխը ողջ-ողջ այրել է մի զառամյալ հնդկացի կնոջ, ով մեղադրվել է կախարդության մեջ: Այս մասին հայտնում է El Nuevo Dia-ն:



Հրկիզման պրոցեսը ականատեսներից մեկը տեսագրել է բջջային հեռախոսով: Ներկայացված տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են զառամյալ կախարդ կնոջը կապված ձեռքերով բերում եւ կանգնեցնում ցախի դեզի վրա, բենզին լցնում վրան եւ հրկիզում: Այդ գործողությունն իրականացվել է երկրի ծայրամասային գյուղերից մեկում, որտեղ նույնիսկ հեռախոսային կապ չկա: Ոստիկանությունը միայն մի քանի օր անց է տեղեկացել միջադեպի մասին: Կատարվում է քննություն: Հայտնի է, որ մարմինն այրվել է երեք օր շարունակ: