Մարտավարական զորավարժություն ԼՂՀ-ում

Մարտավարական զորավարժություն ԼՂՀ-ում

Հանրապետության օդային սահմանի անվտանգության ապահովման նպատակով ՊԲ-ում մշտապես իրականացվում են հակաօդային պաշտպանության զորքերի մարտունակության ու մասնագիտական ունակությունների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ: Այս մասին հայտնել են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:



Սեպտեմբերի 26-ից ՊԲ ռադիոտեխնիկական գումարտակներից մեկում մեկնարկել է մարտավարական զորավարժություն, որը ղեկավարում է բանակի ՀՕՊ պետը:



Զորավարժությունը նպատակ է հետապնդում կատարելագործել հրամանատարների և շտաբների աշխատանքների ներդաշնակումը, ինչպես նաև անձնակազմի մոտ ձևավորել բարձր բարոյակամային հատկանիշներ: