«Հայկական ժամանակ». Կարեն Կարապետյանը ցանկանում է ուշ թե շուտ ազատվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից

«Հայկական ժամանակ». Կարեն Կարապետյանը ցանկանում է ուշ թե շուտ ազատվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից

«Մեր տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է ուշ թե շուտ ազատվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից։ Այս 3 շաբաթներին նա ընդհանրապես չի երևում վարչապետի կողքին։

Փոխարենը Կարապետյանն այժմ ակտիվորեն շփվում Է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ, որը կառավարության նիստերի ժամանակ նստում Է վարչապետի կողքին։ Հիշեցնենք, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողքին թե ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, թե կառավարության նիստերին միշտ Դ. Հարությունյանն Էր նստում, թեև ի պաշտոնե դա Վ. Գաբրիելյանի տեղն Էր։ Իշխանական կուլիսներում խոսվում է, որ Կարապետյանն ի սկզբանե է ցանկացել ազատել Դ. Հարությունյանին, բայց քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ բանակցությունները համակարգել է Հարությունյանը և պետք է ավարտին հասցնի, նա դեռ պետք է պաշտոնավարի։ Բացի այդ, նրան, նաև Արփինե Հովհաննիսյանին դեռ չազատելու համար Կարապետյանին խնդրել է նաև Հովիկ Աբրահամյանը»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։