«Ժողովուրդ». Շրջադարձ՝ ի շրջանս յուր

«Ժողովուրդ». Շրջադարձ՝ ի շրջանս յուր

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ Ազգային ժողովում ՀՀ նախագահի ներկայացուցիչ, 3-րդ հանրապետության օրենսդիր մարմնում 83 օրենքներ հեղինակած Վիկտոր Դալլաքյանը 4 տարվա լռությունից հետո այսօր Մամուլի ազգային ակումբում ժամը 12:00-ին ասուլիս է հրավիրել, որի ընթացքում կհայտարարի քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դեռեւս այս տարվա հուլիսի 7-ին գրել էր, որ Վիկտոր Դալլաքյանն առաջիկայում պատրաստվում է կուսակցություն ստեղծել, բայց դեռ չի շտապում բարձրաձայնել այդ մասին: Նորաստեղծ կուսակցության կենտրոնական գրասենյակը տեղակայված է լինելու Հանրապետության 39 հասցեում՝ ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի գրասենյակների հարեւանությամբ: Ավելի ուշ մամուլը գրեց, որ Վիկտոր Դալլաքյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ է իրականացնելու քաղաքական գործունեությունը, այն էլ՝ ընդդիմադիր դաշտում: Ի դեպ, ըստ լուրերի` Դալլաքյանի կողմից ստեղծվելիք կուսակցությունը կոչվելու է «Շրջադարձ»»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: