«Ժամանակ». Ուրվագծվում Է, թե որ ուղղությունն Է լինելու Վիկտոր Դալլաքյանի գործունեության հիմնական թիրախը

«Ժամանակ». Ուրվագծվում Է, թե որ ուղղությունն Է լինելու Վիկտոր Դալլաքյանի գործունեության հիմնական թիրախը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մոտավորապես ուրվագծվում Է, թե որ ուղղությունն Է լինելու Վիկտոր Դալլաքյանի գործունեության հիմնական թիրախը, հատկապես Երբ նա հայտարարում Է, որ Հայաստանին պարտադրված Է, այսպես ասած, արհեստական աշխարհաքաղաքական ընտրություն։ Այլ կերպ ասած՝ Դալլաքյանն, ըստ էության, ակնարկում Է յուրօրինակ «ոչ–ոչ»–ի մասին, ինչը ըստ Էության նշանակում Է հանդես գալ ներկայիս ստատուս քվոն, այլ կերպ ասած՝ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի գերիշխանությունը պահպանելու օգտին։ Համենայն դեպս, քանի դեռ Վիկտոր Դալլաքյանը հանդես չի եկել ՀԱՊԿ– ից ու ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով կամ կողմնորոշմամբ, եթե աշխարհաքաղաքական ընտրությունը համարում Է արհեստական, կան բոլոր հիմքերը եզրակացնելու, որ իրականում արհեստական Է նրա հայտարարությունը Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու նպատակի մասին, քանի որ հնարավոր չէ ինքնիշխանությունը վերականգնել և հանդես գալ աշխարհաքաղաքական ընտրության դեմ՝ գտնվելով արդեն իսկ կատարված ընտրության պայմաններում։ Այն էլ ակնհայտորեն ուժի և շանտաժի ճնշման ներքո կատարված բռնության դեմ։ Առավել ևս, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ Դալլաքյանի կուսակցական գործունեությունը ֆինանսավորվելու է Ռուսաստանից։

Նախկին ՀՀԿ-ականի ակտիվ քաղաքականություն վերադարձի հայտն ըստ էության իր բովանդակային ուղղվածությամբ կարծեք թե գալիս է հիմնավորելու այս տեղեկությունները։ Համենայն դեպս, այդպիսի բովանդակությունը կարող է պահանջված լինել միայն Ռուսաստանի մոտ՝ հատկապես նկատի ունենալով այն, որ Ռուսաստանը վերջին շրջանում Հայաստանում իսկապես ունի հանրային ընկալման հետ կապված խնդիրներ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, և այդ խնդիրները ոչ թե լուծելու, այլ քողարկելու ակտիվ որոնումների մեջ է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։