«Ժամանակ». Հայազգի 3 «օրենքով գողերի» կարգավիճակ հարցականի տակ է դրվել

«Ժամանակ». Հայազգի 3 «օրենքով գողերի» կարգավիճակ հարցականի տակ է դրվել

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին 2 ամսվա ընթացքում հայազգի 3 «օրենքով գողերի» կարգավիճակ հարցականի տակ է դրվել։ Նրանց թվում է Անդրանիկ Սողոյանը՝ նույն ինքը «Զապ»–ը, Ժիրայր Բրուտյանը՝ Ժիրո Շահումյանսկին, և Արտյոմ Առաքելյանը՝ Նույն ինքը Արտյոմ Լիպեցկին։ Pastinfo-ի փոխանցմամբ, եթե վերջինս քրեական աշխարհի հետ խնդիր Է ունեցել Մոսկվայում հոկտեմբերի 13-իՆ, ապա մյուս երկուսը՝ Երևանում։ Սեպտեմբերի 2-ին Երևանում տեղի Էր ունեցել գողական հավաք, որին ներկա են եղել Ավետիսյան Սուրենը՝ նույն ինքը Պաշի տղա լենինականցի Սուրոն,Կոբա Ռուստավսկին, ինչպես նաև Անդրանիկ Սողոյանը (Զապ Լենինականսկին), որի ժամանակ բացատրություններ են պահանջել Բրուտյան Ժիրայրից, ով ըստ որոշ տեղեկությունների, «օրենքով գող» Է թագադրվել 2011 թվականին Հայաստանում։ Հավաքի մասնակիցների որոշումը եղել Է աներկբա, «оставлен не вором»։ Օրեր անց՝ սեպտեմբերի 10-ին, նույն խնդրի առաջ Է կանգնել արդեն Զապը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։