Ո՞վ ա էդ հասարակությունը, ՓՊ-ում 5-6 հոգի՞, թե՞ ՓՊ-ի խորհուրդը. Գալիկյանը` իր դեմ հարուցված վարույթի մասին

Ո՞վ ա էդ հասարակությունը, ՓՊ-ում 5-6 հոգի՞, թե՞ ՓՊ-ի խորհուրդը. Գալիկյանը` իր դեմ հարուցված վարույթի մասին

Փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Քաղաքացիներից մեկը՝ Նելլի Միքայելյանը, դիմել է Փաստաբանների պալատ՝  նշելով, որ Գալիկյանը «Կիսաբաց Լուսամուտներ» հաղորդաշարի «Խճճված զուգահեռներ» խորագրով հաղորդման ժամանակ մասնակիցներից մեկին անեծքներ է տվել՝ ասելով «Արգանդդ չորանա»:



Գարիկ Գալիկյանը Hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ, թե առաջին նիստը երբ է տեղի ունենալու, ի տարբերություն նախորդի, այս անգամ նիստին պարտադիր ներկա է գտնվելու, քանի որ այն այլ բան է, բայց հիմա այլ խնդիր է, այնպիսի տպավորություն է, որ Փաստաբանների պալատը խնդիր է դրել իրեն լիցենզիայից զրկելու. «Ուղղակի ամբողջ ցավը նրանում է, որ երբ փորձում են վարույթ հարուցել կամ ինձ նկատողություն տալ, իբր թե ես փաստաբանի պատիվը բարձր չեմ պահում։ Ինչի՞  հասարակության անդամներից որևէ մեկից քննադատություն չեմ ստանում, ինչի՞ են մարդիկ միայն բարին խոսում իմ մասին, ինչի՞ են միշտ գովեստի խոսքեր հնչեցնում իմ հասցեին, լավ ո՞վ ա էդ հասարակությունը, կամ ի՞նչ ձևով նրանք որոշեցին` ես բա՞րձր եմ պահում, թե՞ ցածր: Հիմա նպատակը ես չեմ հասկանում՝ դայակի կամ դաստիարակի դեր ստանձնելը մի քիչ էլ ճիշտ չեմ համարում, մենք փոքր էրեխեք չենք: Ի՞նչ եմ ասել, ես վատ բա՞ն եմ ասել, ես ընդամենը պայքարում եմ արդարության, հայ ընտանիքի, էրեխեքի ապագայի համար, իսկ պալատը ինձ փորձում ա ստիպի, որ չէ, դու փաստաբան ես, դու ոչ մի իր իր անունով մի կոչի, դու դիմակ հագի ու ձևացրու, թե ոչինչ չես տեսնում»:



-Շարունակելո՞ւ եք մասնակցել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին:



Միանշանակ մասնակցելու եմ հաղորդումներին, ես հաղորդումներին չեմ մասնակցի միայն այն ժամանակ, երբ հասարակության կողմից ստանամ քննադատություն, որ ես սխալ եմ: Իմ էությամբ ես չեմ կարող փոխվել, դա իմ մեջ ա, էդ էմոցիան, պայքարը, բայց եթե զգամ, որ հասարակությունը վատ ա նայում դրան, ես պարզապես չեմ մասնակցի հաղորդումներին։ Անգամ նրան, ում ես այդ ամենը ասել եմ, ինքը շատ նորմալ ընդունել ա, որովհետև ինքը գիտի ով ա:



-Պարոն Գալիկայն, այն կինը ով դիմում էր ներկայացրել ՓՊ, դուք նշել էիք, որ չեք ճանաչում, բայց բոլորը նրան գիտեն:



Ես ստատուս էի գրել և հետո, երբ մեկնաբանությունները կարդացի, բոլորը իրեն ճանաչել են: Ես իրեն չեմ ճանաչում իրականում:



-Կարո՞ղ ենք ասել, որ ՓՊ-ն սևեռվել է մի քանի փաստաբանների վրա:



Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ այո:



-Ի՞նչ ակնկալիքներ ունեք, արդյոք տույժ կկիրառվի՞ ձեր նկատմամբ:



Չեմ կարող ասել՝ ինչ կլինի, բայց այս անգամ, համենայնդեպս, ես հանգիստ չեմ մնալու նախորդի պես, դա փաստ է, այս անգամ ես գտնում եմ, որ չափն անցնում են ամեն ինչի: Չի կարելի փորձել մարդուն սահմանափակել, շրջանակների մեջ դնել: Լավ, եթե ես հասարակության մեջ փաստաբանի բարի համբավը արատավորում եմ, ինչպե՞ս ա լինում, որ օրվա մեջ իմ մոտ 20-25 հոգի մարդ ա մտնում, դուրս գալիս: Ինձ համար կարևորը մեր հասարակության, ժողովրդի կարծիքն ա, որը ես անընդհատ, ամեն օր ստանում եմ գովեստի ու շնորհակալության խոսքեր: Բայց երբ փորձում են ցեխ շպրտել փաստաբանի հասցեին, որ գիտես ինչ հարգելի փաստաբան, դու արատավորում ես փաստաբանի բարի համբավը հասարակության մեջ, լավ թող այդ հասարակության կարծիքը հարցնեն, ով ա՞ էդ հասարակությունը, Փաստաբանների պալատում 5-6 հոգի՞, թե ՓՊ-ի խորհուրդն ա էդ հասարակությունը, ոչ, հասարակությունը մեր ազգաբնակչությունն ա: Բայց էս պահի դրությամբ ես բացասական խոսք չեմ լսում, էդ հասարակությունը ինձ շնորհակալություն ա հայտնում, որ ես կամ, որ պայքարում եմ արդարության, ես ի՞նչ եմ ուզում, ուզում եմ, որ ոչ մի երեխա անօթևան չմնա, մարդիկ իրենց հաճույքների համար ճակատագիր չկործանեն, մի երեխա լույս աշխարհ չբերեն և քցեն մանկատուն, ես ուզում եմ՝ հայ ընտանիքը ամուր լինի, վա՞տ բան եմ ուզում:



-Բայց Ձեր այդ «ուզելները» տույժերի է հասցնում ձեզ:



Այդ պարագայում ես արհամարհած ունեմ բացարձակ, մարդիկ գնահատում են ինձ նենց, ոնց ես կամ, իսկ թե կոնկրետ՝ 1, 2 , 5, 10 հոգի ինչ են մտածում այդ ամենի վերաբերյալ, դա բացարձակ ինձ չի հետաքրքրում:



-Պարոն Գալիկյան, քանի՞ նկատողության դեպքում է փաստաբանը զրկվում լիցենզիայից:



Երեք նկատողությունից կարող ա փաստաբանը զրկվել լիցենզիայից: Ես մեկ հատ ունեմ, մեկն էլ հեսա գուցե ստանամ: Ի վերջո չի կարելի, իմ ու իմ մի շարք գործընկերների ուզածը որն ա՞, նույն Վարոսյան Երվանդի, որ հարգելիս, դու մեր դաստիարակը ու դայակը չես, դու չես որոշում հասարակության մեջ մենք բարի համբավ ենք արատավորում , թե չէ: Լավ, եթե ես կամ Երվանդը Վարոսյան բարի համբավը արատավորում ենք, ո՞նց ա լինում մեր գործը չի պակասում: Էսօր մենակ 48-50 քրգործ կա իմ վարույթում՝ չհաշված քաղաքացիական գործերը: