«Ժողովուրդ».Աժիոտաժից հետո չարդարացված հույսերն, ի վերջո, վերածվում են հուսահատության

«Ժողովուրդ».Աժիոտաժից հետո չարդարացված հույսերն, ի վերջո, վերածվում են հուսահատության

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ԱԺ-ում երեկ սկսվեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագրի քննարկումը: Եթե որեւէ անտեղյակ մեկը հետեւեր խորհրդարանի քննարկումներին, գուցե տարակուսեր պատգամավորների, այդ թվում նաեւ իրենց ընդդիմություն հռչակածների կողմից նոր վարչապետին հիմնականում գովեստի խոսքեր շռայլելու երեկ արձանագրված շքահանդեսից: Սակայն իրողություն այն է, որ նախորդ` Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը քննարկելուց եւս պատկերը գրեթե նույնն էր: 2014-ի մայիսին էլ բոլորը «լիահույս» էին, իսկ այսօր նույն այդ մարդիկ ընդունում են, որ Հայաստանը շատ ծանր կացության մեջ է: Իսկ պատճառն այն է, որ պատգամավորների մեծամասնությունը՝ ի դեմս վարչապետի եւ կառավարության անդամների, տեսնում են ինչ-որ մի բան «կպցնելու» օղակի: Իրականում Կարեն Կարապետյանի կառավարության շուրջ ձեւավորված այս աժիոտաժն իր մեծ վտանգն ունի։ Ինչու, որովհետեւ չարդարացված հույսերն, ի վերջո, վերածվում են հուսահատության: Սակայն Կարեն Կարապետյանի կառավարության դեպքում նման հուսահատությունը ավելի խորքային հետեւանքներ կարող է ունենալ, քանի որ ձախողվելու դեպքում արժեզրկվելու է կիրթ պաշտոնյայի կերպարը։ Բանն այն է, որ ներկա կառավարության անդամների մեծ մասը հենց այդ դերի մեջ է փորձում հանդես գալ»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: