«Առավոտ». Ֆլորա և ֆաունա՝ տրոլեյբուսում

«Առավոտ». Ֆլորա և ֆաունա՝ տրոլեյբուսում

«Պարզվում է ՝ հայաստանցի վարորդները ոչ միայն ժամանակին Ռուսաստանում լավ բիզնես ունենալու մասին հեքիաթներ են պատմում, այլև կարող են բավականին ռոմանտիկ ու ստեղծարար լիներ: Օրինակ՝ մամուլի շենքի մոտ մշտապես կայանող տաքսու տարեց վարորդներից մեկը կոնֆետ է հյուրասիրում ուղևորներին՝ ասելով, որ քաղցր սպասարկում է իրականացնում։ Օրերս էլ տրոլեյբուսում «վարորդական» մեկ այլ ինքնատիպության ականատես եղանք։ Տրոլեյբուսի ներսում ոչ միայն արհեստական բույսեր էին փակցված, այլև դռան վրա նկարված էր այս հսկա պաստառը ՝ Սևակի պատկերով ու բանաստեղծին վերագրված հետևյալ նախադասությամբ, «Էրնեկ գժերին, որ չեն գժվելու...»։ Սևակը՝ դեռ ոչինչ, գլխավերևում էլ մի հսկա կարիճ էր նկարված ու մաքրություն պահպանելու մասին խիստ նախազգուշացում արված»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։