«Ժողովուրդ». Հայաստանի պետական պարտքն աճել է 10,5 միլիոն դոլարով

«Ժողովուրդ». Հայաստանի պետական պարտքն աճել է 10,5 միլիոն դոլարով

«Ժողովուրդը» գրում է. « ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթերից տեղեկանում ենք, որ վերջին մեկ ամսում Հայաստանի պետական պարտքը աճել է 10 մլն 400 հազար դոլարով, եւ հոկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել 5 մլրդ 606 մլն 800 հազար դոլար: Փաստորեն Հայաստանի պետական պարտքն աճում է ամեն ամիս: Ի դեպ, Հայաստանի պետական պարտքի 4 մլրդ 44 մլն 600 հազար դոլարը միայն արտաքին պետական պարտքն է: Այսինքն` այս գումարները վերցվել են միջազգային ֆինանսական կազմակերպություններից, օտարերկրյա բանկերից եւ կառավարություններից: Իսկ Հայաստանի արտաքին պարտքը մեկ ամսվա ընթացքում 41 մլն դոլարով նվազել է, ներքին պարտքը կազմում է 1 մլրդ 63 մլն 300 հազար դոլար, որը գոյացել է պետական պարտատոմսերի թողարկումից»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: