«Չորրորդ իշխանություն».«Մեծ հայրենասերների» «խուրդա» բարեգործությունը

«Չորրորդ իշխանություն».«Մեծ հայրենասերների» «խուրդա» բարեգործությունը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ վիրավորված զինծառայողների եւ զոհված զինծառայողների ընտանիքների աջակցության հիմնադրամին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նվիրաբերել է 11910 դրամ, Վարդան Այվազյանը՝ 7180 դրամ, Գագիկ Մելիքյանն ու Հրայր Թովմասյանը՝ 6610-ական դրամ:



«ՉԻ» - Սրանք, իհարկե, կամավոր նվիրատվություններ են, եւ նշված պաշտոնյաները կարող էին դա լ չփոխանցել: Խնդիրը, սակայն, ոչ թե այդ գումարներն են, այլ դրանց, այսպես ասենք, ոչ կլոր լինելը:



Հասկանալի չէ՞, որ այդ մարդկանց գրպանում, ասենք, 610 կամ 180 դրամ «խուրդա» չի եղել: Ամենայն հավանականությամբ՝ նրանք հիմնադրամին են փոխանցել իրենց աշխատավարձի «պոչերը»:



Որպես կանոն՝ խորհրդային տարիներին աշխատավարձ ստացողներն այդ «պոչերը» թողնում էին «կասսիրին», այնպես որ՝ այս հարցում ամեն ինչ հասկանալի է:



Ցավալի է միայն, որ բարձրաստիճան պաշտոնյաներն այս դեպքում էլ վարվում են այնպես, ինչպես հաշիվը փակելուց հետո «զդաչին» վերցնելիս՝ մանրը թողնում են որպես «չայեվո»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում