«Ժողովուրդ». Երբ միայն խորհրդավությունը 850 հազար դոլար արժե

«Ժողովուրդ». Երբ միայն խորհրդավությունը 850 հազար դոլար արժե

«Ժողովուրդը» գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորտային համակարգի արդիականացման նոր գաղափար է առաջ քաշում, որը թեեւ օգտակար, բայց միեւնույն ժամանակ գերթանկարժեք է. միայն խորհուրդ հարցնելը 850 հազար ԱՄՆ դոլար արժի:



Ինչ խոսք, ... արժանապատիվ երթեւեկության անհրաժեշտություն վաղուց է զգացվում մեր քաղաքում: Բայց եթե միայն խորհրդատվության վրա 850 հազար դոլար է ծախսվում, դժվար թե մոտ ապագայում հնարավոր լինի իրապես երթեւեկել՝ «շախմատի ձի չդառնալով»: Գուցե արդիականացման գործընթացը քաղաքապետը սկսեր առավել խելամիտ խորհրդատվական արժեքներով, իսկ այդ «գրանտով» մի քայլ արվեր դեպի արժանապատիվ երթեւեկություն»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: