Նաիրիտցիներն այսօր ԱԺ-ի դիմաց էին, նրանց հանդիպեց Իշխան Խաչատրյանը. տեսանյութ, ֆոտոշարք

Նաիրիտցիներն այսօր ԱԺ-ի դիմաց էին, նրանց հանդիպեց Իշխան Խաչատրյանը. տեսանյութ, ֆոտոշարք

Այսօր մի խումբ նաիրիտցիներ հավաքվել էին Աժ-ի դիմաց՝ պահանջելով, որպեսզի չեղարկվի «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչելու որոշումը: Վրդովված նաիրիտցիները այսօր պահանջում են իրենց աշխատավարձերի վերադարձ, գործարանի վերագործարկում: Թեև այսօր հավաքված նաիրիտցիների թիվն այդքան էլ մեծ չէր, սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշեցին՝ շարունակելու են պայքարել «Նաիրիտ»-ի վերագործարկման համար:



Նաիրիտցիների հետ հանդիպեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը: Վերջինս հավաքվածների հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունը մշտապես «Նաիրիտ»-ի խնդիրը պահել է «աչքի առաջ», և այսօր էլ՝ ԱԺ հերթական հարց ու պատասխանի ժամանակ, կբարձրաձայնի այս խնդրի մասին:



Խաչատրյանը նաև կոչ արեց՝ գնալ, անպայման մասնակցել ապրիլյան Խորհրդարանական ընտրություններին, քանի որ հենց այդ ընտրության շնորհիվ է արդարություն հաստատվելու: Մինչդեռ նաիրիտցիները հույսները կտրած պատասխանում էին, որ այլևս հույս չեն կապում ընտրությունների հետ, դրանք անարդար են անցկացվում:



Ակցիայի մասնակիցների քիչ լինելու պատճառով այսօր նաիրիտցիները ոչինչ չնախաձեռնեցին, փոխարենը, ինչպես իրենք նշեցին՝ մեկ անգամ ևս ահազանգեցին «Նաիրիտ»-ի խնդրի մասին:



Մանրամասները՝ տեսանյութում: