Քաղաքապետարանը՝ ձերբակալված բաժնի պետի մասին

Քաղաքապետարանը՝ ձերբակալված բաժնի պետի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԱԾ-ն կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանին:
Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կաշառակերության, ընդհանրապես կոռուպցիայի ցանկացած դրսևորում իրենց կողմից մշտապես դատապարտվել և դատապարտելու է. «Բոլոր այն աշխատակիցները, ովքեր նման պահվածք կդրսևորեն պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ես իրեն չեմ ճանաչել, չեմ շփվել: Նմանատիպ ցանկացած դեպք, կապ չունի, որ կառույցում լինի, ընդհանրապես կոռուպցիա, նման երևույթները դատապարտելի եղել են, կան ու կլինեն: Այդ տեսակի մարդկանց արարքը որևէ ձևով արդարացում չունի»:



-Քաղաքապետարանում նախկինում նման դեպք տեղի ունեցե՞լ է:



Ես գոնե այս տարիների ընթացքում ինչ աշխատում եմ, ես նման դեպք չեմ հիշում:



-Պարոն Մարգարյանը ինչպե՞ս արձագանքեց:



Պարոն Մարգարյանը այսօր կառավարության նիստից հետո լրատվամիջոցներից մեկի հարցերին պատասխանել է դրա հետ կապված, միանշանակ դատապարտում է, այլ կարծիք չի կարող լինել:



-Արամայիս Ավետիսյանին պաշտոնից ազատե՞լ են, աշխատանքի տեղը թափո՞ւր է:



Եթե չեմ սխալվում, տվյալ աշխատակիցը ազատված է աշխատանքից, իսկ այ թե ինչ ընթացակրգով է եղել ազատումը, չեմ կարող ասել, քանի որ իրավական ձևակերպումներ կան այդ մասով, եթե ավելի ուշ դիմեք՝ գուցե կարողանամ ձեզ պատասխանել: