«Հայկական ժամանակ». Ֆիննախը չի պատրաստվում հրաժարվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի տարածքի վարձակալությունից

«Հայկական ժամանակ». Ֆիննախը չի պատրաստվում հրաժարվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի տարածքի վարձակալությունից

«Ֆինանսների նախարարությունը չի պատրաստվում գերատեսչական ծախսերի կրճատման շրջանակներում հրաժարվել Տիգրան Մեծ 4 հասցեում «Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալած իր տարածքներից, տեղեկացրել են նախարարությունից։

Պատասխանելով ՀԺ-ի հարցին, նախարարությունը նշել է. ««Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալած տարածքը 400 քմ կրճատվել է։ Եթե 2014թ. հունիսից ֆիննախը վարձակալում էր 2150 քմ և դրա դիմաց 1 տարվա համար վճարում 124 մլն դրամ, ապա այս տարվա օգոստոսից վարձակալում է 1750 քմ և 1 տարվա համար վճարում արդեն 116,6 մլն դրամ»։

Հիշեցնենք, որ «Հանարդնախագիծ» ընկերությունը պատկանում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։