«Իրատես»․ ՀՅԴ-ն արտոնյա՞լ է. Դաշնակցական նախարարը յուրովի է հասկացել վարչապետի հրահանգը

«Իրատես»․ ՀՅԴ-ն արտոնյա՞լ է. Դաշնակցական նախարարը յուրովի է հասկացել վարչապետի հրահանգը

«Իրատես» թերթը գրում է. «Չնայած վարչապետը հրահանգել էր դպրոցներում վերացնել «ժառանգականությունը», երբ տնօրենների պաշտոնը ծնողից անցնում է զավակին, պարզվում է, դաշնակցական նախարարը սա լիովին այլ կերպ է հասկացել։ Այս օրերին դաշնակցությունն սկսել է յուրովի նախապատրաստվել ընտրություններին եւ մարզերում սեփական դիրքերն ամրապնդելու սեփական մոդել մշակել, այն է՝ իրենց կուսակիցներին դպրոցի տնօրեններ նշանակել։



Մեր տեղեկություններով, Իջեւանի տարածաշրջանի դպրոցներից մեկի երկարամյա տնօրենին ազատել են աշխատանքից, նրան փոխարինել է դաշնակցության անդամներից մեկը։ Հիմա ինչպե՞ս հասկանալ Լեւոն Մկրտչյանի այն հավաստիացումները, թե կուսակցականությունը պետք է հեռու լինի կրթությունից, ի՞նչ է, ՀՅԴ-ն արտոնյա՞լ է։ Հավանաբար, վարչապետը ստիպված է լինելու հերթական հայտարարությունն անել, թե դպրոցի տնօրենների կուսակցական պատկանելությունը հե՛չ պարտադիր չէ, որ ԿԳ նախարարի քիմքով լինի»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում