Բողոքի ակցիա Բելառուսի դեսպանատան մոտ (ֆոտո)

Բողոքի ակցիա Բելառուսի դեսպանատան մոտ (ֆոտո)

Այսօր «Ելք» դաշինքը և մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Բելառուսի դեսպանատան դիմաց՝ պահանջով, որ Բելառուսի ՀՀ դեսպանը ետ վերադառնա Հայաստան և դիվանագիտական հարաբերությունները սառեցվեն։ Բողոքի ցույցին մասնակցում էին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Գառնիկ Իսագուլյանը։ Հավաքվածները իրենց հետ բերել էին Հայաստանի և ԼՂՀ-ի դրոշները։



Հիշեցնենք, որ Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի շուրջ սույն պատմությունը ստեղծվեց այն բանից հետո, երբ վերջինս այցելեց Արցախ: Ճամփորդական բլոգի հեղինակ եւ վարող բլոգերին արտահանձնման պահանջով դիմեց Ադրբեջանը: Բելառուսը որոշում կայացրեց արտահանձնել Լապշինին, չնայած որ ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ ՌԴ Սահմանադրությունը թույլ չի տալիս իր քաղաքացիների երրորդ երկրին արտահանձնումը: Իսրայելը եւս խնդիրներ չստեղծեց: Այս որոշումից հետո Լապշինի հայրը նամակով դիմեց Ալիեւին՝ խնդրելով ներել իր որդուն: Իրավաբանները կարծում են, որ այս քայլը կարող է վտանգավոր նախադեպ հանդիսանալ Արցախ այցելողների համար։