Որտե՞ղ է Զարմինե Զեյթունցյանը

Որտե՞ղ է Զարմինե Զեյթունցյանը

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը օրեր շարունակ աշխատանքի չի գնում։ Նրա հետ կապվել ցանկացող մարդիկ ստիպված օրը մի քանի անգամ զանգում են, փորձում զրուցել կոմիտեի ղեկավարի հետ, սակայն նա կամ տեղում չէ, կամ ուշ կգա, կամ չի գա, իսկ լավագույն դեպքում օգնականը վերցնում է հեռախոսահամար, զանգահարում դիմողին ու մերժում։ Զեյթունցյանի անհավես աշխատանքի գալը թերեւս զգացել է անգամ Կարեն Կարապետյանը, ով Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ հարցրել էր՝ ուր է Զեյթունցյանը, զարմացած պաշտոնյաները փնտրել, փնտրել էին, սակայն չէին գտել նրան։ Ըստ ամենայնի՝ Զեյթունցյանին ամեն օր աշխատանքի գալու մասին նախապես չէին հայտնել։ Փորձեցինք անձամբ կապ հաստատել Զարմինե Զեյթունցյանի հետ, հեռախոսազանգին պատասխանեց օգնականը՝ նշելով, որ կոմիտեի նախագահն այս պահին հանդիպման է։ Նա մեզանից խնդրեց թողնել հեռախոսահամար, որով էլ մեզ հետ կապ կհաստատի Զարմինե Զեյթունցյանը, սակայն այդպես էլ որեւէ զանգ չստացանք։