Հայկական կողմի կորուստների մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում

Հայկական կողմի կորուստների մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում

Ադրբեջանական ագիտպրոպի կողմից այսօր առավոտից տարածվող հաղորդագրությունները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումների, մասնավորապես՝ պաշտպանության բանակի կորուստների ու վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ լուրերը կատարյալ անհեթեթություն են:



ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին չընկնել հակառակորդ երկրի տեղեկատվական ծուղակը՝ այդպիսով ջուր լցնելով վերջինիս ջրաղացին: Միաժամանակ, մեր լրատվամիջոցներին կոչ ենք անում առաջնային գծում տեղ գտնող զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելիս օգտվել բացառապես ԼՂՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից:



Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:



Նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմաններում, կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը: