Ադրբեջանում բլոգեր են ձերբակալել

Ադրբեջանում բլոգեր են ձերբակալել

Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր բլոգեր, ազգությամբ թալիշ Ռահիմ Շալիեւը: Ինչպես հայտնում է meydan.tv-ն, նա տեղափոխվել է Սումգայիթյան ոստիկանություն: Ի դեպ Շալիեւը ՌԵԱԼ ընդդիմադիր շարժման ակտիվիստներից է: Նրան ներկայացվել է մանր խուլիգանության եւ ոստիկանության պահանջներին չենթարկվելու մեղադրանքներ: Լրատվամիջոցի հետ զրույցում Շալիեւի կուսակից Էլքին Խալիլը մեղադրանքները որակել է շինծու: Հայտնի է նաեւ, որ բլոգերին մեկամսյա կալանավորման որոշում է կայացվել: