Ադրբեջանում Շուշիի մզկիթի նմանությամբ մզկիթ են կառուցում

Ադրբեջանում Շուշիի մզկիթի նմանությամբ մզկիթ են կառուցում

Ադրբեջանում Շուշիի մզկիթի նմանողությամբ մզկիթ են կառուցում: Այս մասին հայտարարել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեն: Ինչպես հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, նոր կառուցվելիք մզկիթը կգտնվի Ջոջուղ-Մարջանլի գյուղում: Շեյխ-ուլիիսլամ Փաշազադեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ գաղափարն իրեն հուշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` կառուցել մզկիթ Շուշիի մզկիթի նմանությամբ: