Վալերի Օսիպյանի խոսքերին ի պատասխան՝ վանկարկում էին Արթուր

Վալերի Օսիպյանի խոսքերին ի պատասխան՝ վանկարկում էին Արթուր

«Որոշողը մենք ենք», «Ար-թուր», «Հաց բերողին սպանել են» վանկարկումներով ցուցրարաները սկսեցին երթը, սակայն Մաշտոցի պողոտայում նրանք մի քանի րոպե կանգ առան, ոստիկանությունը ուժ կիրառեց՝ բացելով ճանապարհի բանուկ հատվածը:



Սկսվեց հրմշտոց, վիճաբանություն ոստիկանների եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ: Ցուցարներին կրկին հաջողվեց փակել ճանապարհը, փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը բարձրախոսով ելույթ ունեցավ՝ նշելով, որ բացեն բանուկ հատվածը» Նրա այս խոսքից հետո ակտիվիստները սկսեցին սուլել, Օսիպյանը ավելացրեց՝ հենց հիմա կարգ խախտողները պատասխանատվության կենթարկվեն:



Մինչ փոխոստիկանապետը խոսում էր հասարակական կարգի խախտումների, պատասխանատավության մասին, ակցիայի մասնակիցները ավելի բարձր վանկարկում էին Ար-թուր:



Այս ամենից հետո ոստիկանները ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ՝ կրկին հրմշտոցով ազատելով ճանապարհի երթեւեկելի հատվածը: